«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Ցուցահանդես, որ առանձնահատուկ խորհուրդ ունի

Ցուցահանդես, որ առանձնահատուկ խորհուրդ ունի
01.07.2016 | 09:25

Երկրորդ հարկի ցուցասրահում մեկ օր անց բացվեց ԱՐԱՐԱՏ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ և ՇԻՐՎԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այն խորհրդանշական էր, պետք է կայանար 2016 թ. մայիսին և նվիրվեր Շիրվանի ծննդյան 75, Արարատի ծննդյան 70-ամյակներին: Համատեղ ցուցադրությունը պատահական չէր, քանզի նրանց՝ երկու հակադիր գեղանկարչական ընկալումների ստեղծագործողներին միավորում էր 55 տարվա ընկերությունը: Մայիսին գեղանկարիչ Արարատ Խանզադյանը՝ նշանավոր գրող Սերո Խանզադյանի որդին, վախճանվեց...
Այնուամենայնիվ, ցուցահանդեսը կայացավ:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ